Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 18:05 21-06-2023

Երևանի ավագանու ընտրություններին պետք է գնալ հասարակության կողմից առաջադրվող միասնական թեկնածուով

Երևանի ավագանու ընտրություններին պետք է գնալ ոչ թե ընդդիմության, այլ հասարակության կողմից առաջադրվող միասնական թեկնածուով։ Այս մասին հունիսի 21-ին քննարկման ժամանակ ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ հակառակ դեպքում հաղթանակ կտանի իշխանությունը։

Նա նշեց, որ շրջափակման ֆոնին կոնկրետ ծրագրեր չեն առաջարկվում ոչ Արցախից, ոչ Հայաստանից, կոնկրետ գործողություններ եւս չեն նախաձեռնվում։

Հովհաննիսյանը ենթադրում է, որ կան ազդեցիկ մարդիկ, որոնք կարող են իրականացնել լուրջ փոփոխություններ, բայց նրանք դեռ պասիվություն են ցուցաբերում։

«Եթե նրանց կողմից քայլեր ձեռնարկվեն, ապա կարելի է հասնել իրավիճակի փոփոխության։ Կան շատ լավ գաղափարներ, որոնք, սակայն, հասցեատերերին չեն հասնում։ Մենք 100 տարի առաջ այս փուլն անցել ենք, երբ չկարողացանք կանխել ցեղասպանությունը, և 100 տարվա ընթացքում միայն դատապարտումների մասին հայտարարություններ ենք լսել»,- ընդգծել է նա։

Տեսանյութը՝ քիչ անց։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով