Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:01 20-06-2023

Շիրակի մարզի Աշոցքի Կոճոռ թաղամասի փայտյա երկհարկանի կացարանների տեղում կկառուցվեն նոր շենքեր

Աշոցքի Կոճոռ թաղամասի փայտյա երկհարկանի կացարանների տեղում կկառուցվեն նոր շենքեր։ Կառավարության որոշմամբ՝ հաստատվել է Կոճոռի 164 ընտանիքների բնակապահովման հարցը։ Ի սկզբանե երեք տարբերակ էր քննարկվում՝ փայտյա կացարանների վերանորոգում, բնակարանի գնման վկայագրերի տրամադրում կամ նոր բնակֆոնդի կառուցում։ Հաշվի է առնվել բնակիչների կարծիքը և ընտրվել է երրորդ տարբերակը՝ բնակարանաշինություն։ Այն այժմ նախագծանախահաշվային փուլում է։

Իսկ այսօր Աշոցքում անցկացվել է բնակելի շենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում: Բնակելի շենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտով տրվում են այն հարցերի պատասխանները, թե ինչքան աղմուկ է բարձրանալու շինարարության ընթացքում, փոշու ինչպիսի մակարդակ է լինելու, և բնապահպանական ինչ հետևանքներ առհասարակ կարող է ունենալ շինարարութւոնը։

Բայց հանրային քննարկման մասնակից՝ Կոճոռի բնակիչներին լրիվ ուրիշ հարցեր էին հետաքրքրում։ Դրանցից առաջինը՝ որտե՞ղ են կառուցվելու նոր շենքերը․ ներկայիս թաղամասի տարածքո՞ւմ, թե՞ մեկ այլ վայրում։ Կոճոռի փայտյա երկհարկանի կացարաններից յուրաքանչյուրում 1988-ից հետո 4 ընտանիք է ապրում։ Եվ բնակիչներին անգամ հետաքրքրում էր, թե նոր շենքերը կառուցելուց հետո արդյոք փոխվելու են իրենց հարևանները։ Այլ կերպ ասած՝ առաջնային է, թե ինչպես են բաշխվելու բնակարանները։

Ծրագիրը դեռ նախագծանախահաշվային փուլում է։ Նախագծի մշակումն գնահատվել է 4,2 մլրդ դրամ։ Ըստ Աշոցքի համայնքապետի տեղակալի՝ նախագծի մշակման համար հատկացված գումարը կազմում է Կոճոռի բնակարանաշինության ընդհանուր գումարի 30 %-ը։ Իսկ ծրագրի ժամկետներ չեն նշվում։ Բնակարանաշինությունը Աշոցքում բավական մեծ հատկացումներ պահանջող ծրագիր է, բայց գյուղացիները ամենահարմարն են համարում։ Վկայագրերից հրաժարվել են ոչ միայն դրանց ցածր արժեքի պատճառով, այլև նրա համար,որ վկայագրերի տրամադրումը կնշանակեր գյուղում ընտանիքների արտահոսք։ Բնակարանաշինությունը նշանակում է, որ 164 ընտանիք կշարունակի ապրել Աշոցքում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան