copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:46 20-06-2023

Քաղաքապետի թեկնածու չեմ առաջադրվելու, որևէ ուժի չեմ աջակցելու․ Արթուր Ղազինյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը նախորդ տարի հուլիսի 4-ին վայր դրեց պատգամավորական մանդատը՝ նշելով, որ այն ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ։

«Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ: Այս պահին կարող եմ միայն ասել՝ այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը, չեմ կարող, առնվազն ազնիվ չէ:

Վերահաստատում եմ Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ բոլոր գնահատականներն ու այս իշխանության հասցեին հնչեցրած բոլոր որակումները. ազգակործան, կապիտուլյանտ դավաճանի տեղը բանտում է․․․»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր նախկին պատգամավորը։

Շուրջ 1 տարի է, ինչ Արթուր Ղազինյանը քաղաքական գործընթացներում ակտիվություն չի ցուցաբերում, ուստի Oragir.News-ն այսօր նրանից հետաքրքրվեց, թե ի՞նչ գործունեություն է ծավալում այժմ։ «Զբաղվում եմ մասնավոր իրավաբանական գործունեությամբ՝ իրավաբանական ծառայություններ, քաղաքական թեմաներով չեմ հետաքրքրվում այս պահին»,- ասաց Ղազինյանը, ապա հավելեց, որ զբաղված է, այլ հարցերի չի կարող պատասխանել։

Հարցին՝ արդյոք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելո՞ւ եք, առաջադրվելո՞ւ եք որպես քաղաքապետի թեկնածու, Արթուր Ղազինյանը բացասական պատասխան տվեց․ «Ես չեմ մասնակցելու»։

Ճշտող հարցին՝ որևէ ուժի չե՞ք աջակցելու, Ղազինյանը կրկին բացասական պատասխան տվեց․ «Ոչ, ոչ»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը