copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:02 20-06-2023

Իշխանությունները պատրաստվում են վերցնել Գյումրին. թեկնածու գտել են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մեր աղբյուները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է զբաղվել Գյումրիով եւ ամբողջական իշխանություն վերցնել այնտեղ։ Հիշեցնենք, որ այս պահին գործում է կոալիցիա ՔՊ-ի եւ «Բալասանյան» դաշինքի միջեւ, ու իշխանությունը փաստացի «Քաղաքացիական պայմանագրի» ձեռքում չէ։

Մեզ փոխանցեցին, որ Գյումրիում ՔՊ-ի մարդը լինելու է Աննա Հակոբյանի ազգական, փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, եւ կամաց-կամաց ամբողջ քաղաքային իշխանությունը փոխանցվելու է նրան. արտահերթ կամ հերթական ընտրություններով նա է դառնալու քաղաքապետ։ Մկրտչյանի հանդեպ տածած հատուկ վերաբերմունքի դրսեւորումներից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է մասնակցում այս երիտասարդի ընտանեկան միջոցառմանը, եւ այն լուսաբանվում է սոցցանցերում։

Ավելին՝ 28-ամյա երիտասարդի՝ քաղաքապետ դառնալու հարցը հեշտացնելու նպատակով կառավարությունը խոշոր ներդրումային ծրագիր է իրականացնելու, այդ նպատակով 12.06.2023թ.-ին վարչապետի N 635 Ա որոշմամբ ստեղծվել է Գյումրի համայնքի զարգացման ռազմավարության մշակման խումբ, որի անդամներրի թվում ընդգրկված է նաեւ Վահագն Մկրտչյանը: Փաշինյանի շրջապատից շատերը վստահ են, որ 2018թ.-ի հեղափոխությունից հետո Նիկոլի համար Գյումրին միստիկ ընկալումներ եւս ունի, իսկ հանարապետության երկրորդ քաղաքում բացարձակ իշխանություն հաստատելը նաեւ ներքաղաքական կարեւորագույն հարց է։

Մեզ փոխանցեցին, որ ստեղծված իրավիճակը խիստ անհանգստացնում ու դուր չի գալիս գործող դերակատարներին, որոնք դեռեւս չեն համարձակվում բացահայտ դժգոհություն արտահայտել, միաժամանակ երեւի հույս ունեն, որ գոնե մի բան էլ իրենք կստանան իշխանություններից»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
23:00 Դատախազությունից գնում են ԼյուքսեՆբուրգ
09:32 Wildberries-ի պահեստը Եկատերինբուրգում ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման