Խոսք Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:19 19-06-2023

Մենք գնում ենք դեպի բռնապետական բարքերի ամրագրում․ Նախշքարյան

Oragir.News-ի հետ զրույցում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Զարուհի Նախշքարյանը, անդրադառնալով դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ԲԴԽ-ի որոշմանն ՝ ասաց. «Կարծում եմ, որ Կարեն Անդրեասյանը կորցրել է իրականության հետ կապը, որովհետև նման պայմաններում նույն հիմքերով իմ վերաբերյալ կարգապահական վարույթը քննվել է դռնբաց, և էդպես էլ պետք է լիներ, որովհետև այլ կերպ հնարավոր չէր քննարկել հրապարակային ասած խոսքի իրավաչափությունը կամ անօրինական լինելը։

ԲԴԽ-ի քննության հիմնական առաքելությունը պետք է լիներ թափանցելիությունը, որպեսզի պարզ դառնա, թե դատավորը որ դեպքերում, որ արտահայտությունների համար և ինչ պայմաններում ասված խոսքի դեպքում կարող է պատասխանատվության ենթարկվել»։

Փաստաբաններին և լրագրողներին թույլ չեն տալիս բարձրանալ ԲԴԽ դահլիճ։ Անդրադառնալով այս երևույթին՝ Նախշքարյանն ասաց․

«ԲԴԽ-ի որոշ անդամներ այլևս չեն կարողանում դիմադրել լրագրողական, փաստաբանական, դատավորական համայնքին և չեն հանդուրժում նրանց ներկա գտնվելուն դատական նիստին։

Երկրորդ վարկածն էլ այն է, որ պատրաստվում են այնպիսի գործողություններ կատարել, որոնք ակնհայտ առնչություն չեն ունենա օրենսդրական հիմքերի և առհասարակ արդարադատության հետ»։

Ըստ Նախշքարյանի՝ եվրոպական բոլոր սկզբունքները ոտնահարված են․ «Մենք գնում ենք դեպի բռնապետական բարքերի ամրագրում»։

Մանրամասները՝ տեսանյութում։