Անձրևներից հետո Գյումրիի փողոցներում կարելի է տեսնել Վենետիկի ողջ հմայքը, բայց վատ իմաստով։
Գյումրիի քաղաքապետարանը ճոխ-ճոխ տեքստեր է գրում, որ կոմունալ բաժինը էս արեց, էն արեց, բայց այս մարդիկ այդպես էլ պատասխան չունեն, թե ինչու չի աշխատում ջրահեռացման համակարգ ասված՝ 21-րդ դարի տեխնոլոգիան։

Ինչպես և կանխատեսելի է՝ անունը կա, ամանումը չկա։ Վերջին օրերի տխուր պատկերը ցույց է տալիս, որ Գյումրիում ջրահեռացման համակարգը չի աշխատում։ Հորդառատ անձրևների ժամանակ Գյումրին դառնում է մեծ ու փոքր լճերի քաղաք, ինչքան էլ տուրիզմ ու մշակութ գովերգեն՝ Հանրապետության երկրորդ քաղաքում խնդիրները ծառացած ու ժամանակը ցույց է տալիս, որ դրանք անլուծելի են։

Գյումրին ասֆալտապատ ու գեղեցիկ է այն հատվածներում, որտեղ քաղաքապետարանի շենքն է գտնվում, կամ այնտեղ, որտեղ զբոսաշրջիկների հոսք կա, իսկ մնացած երկրորդային փողոցներում դեռևս 90-ականների տխուր իրականությունն է։