copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:00 17-06-2023

Բաքուն կրկին Երևանին մեղադրում է «խաղաղության գործընթացին խոչընդոտելու մեջ»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջըզադեն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, որում Հայաստանին մեղադրել է «խաղաղության գործընթացին խոչընդոտելու մեջ»։ Այս մասին Հաջըզադեն գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում՝ պատասխանելով Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անն Կլեր Լեժանդրի հայտարարությանը։

Հաջըզադեն ընդգծել է, որ «հայկական կողմը պետք է դադարեցնի խաղաղ գործընթացին խոչընդոտող սադրիչ գործողությունները, ամբողջությամբ դուրս բերի հայկական զինված ուժերը Ադրբեջանի տարածքներից և կատարի իր պարտավորությունները՝ տարածաշրջանում անարգել հաղորդակցությունը վերականգնելու հարցում»։

Վերջինս պնդել է, թե, իբր «Ադրբեջանը հաստատակամ է տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և զարգացում ապահովելու, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում»։ Նա կարևորել է, որ գործընթացը հիմնվի միջազգային իրավական սկզբունքների նկատմամբ հարգանքի վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։

Ադրբեջանական կողմը պնդել է, որ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի հայտարարությունը «խեղաթյուրում է տարածաշրջանում առկա իրավիճակը և կողմնակալ է»։ Բաքուն միևնույն ժամանակ Փարիզին հորդորել է «պայմաններ չստեղծել գործընթացը խոչընդոտելու փորձերի համար»։



Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ