Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:09 16-06-2023

Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կմիացվի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին

Կառավարության որոշել է Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով այն ՀՀ առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին: 2010 թ. ստեղծված ընկերությունը իր գործունեությունը սկսել է 2020 թվականի հունիսից:

Ընկերության կողմից գեներացնող ճառագայթման աղբյուրի օգտագործման միջոցով իրականացվում է ռադիոիզոտոպների արտադրություն և դրանց կիրառմամբ պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիկ և ռադիոնուկլիդային հետազոտությունների կատարում:

Ընկերությունն իր հիմնական գործառույթներով ներկա պահին միակն է ՀՀ առողջապահական բնագավառում, իսկ արտադրության գործառույթներով՝ միակը տարածաշրջանում։ Կենտրոնն ունի բարձրագույն մասնագիտական որակավորում ստացած տարբեր բնագավառների մասնագետներ, որոնց թիմային աշխատանքի շնորհիվ արդեն իսկ իրականացվել է ավելի քան 900 պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա հետազոտություն: Կենտրոնն իր գործունեության սկզբից ի վեր սերտ համագործակցում է Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի առաջատարը հանդիսացող Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ:

Վերակազմակերպումը կնպաստի ուռուցքաբանական ծառայության բարելավմանը և շարունակական զարգացմանը։

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով առողջապահական օբյեկտների կառուցման, վերակառուցման շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար ֆինանսական միջոցների հատկացում ըստ շինարարական օբյեկտների: Մասնավորապես՝ Դսեղի առողջության կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտելուց հետո անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և բժշկական կահույքով հագեցում, ինչը հնարավորություն կստեղծի ՀՀ Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանի թվով 16 բնակավայրերի բնակիչների համար ապահովել բարձրորակ հասանելի և մատչելի բժշկական ծառայությունների մատուցում: Արմավիր ԲԿ-ի բժշկական սարքավորումների համար ֆինանսական միջոցների հատկացումն անհրաժեշտ է որպեսզի բժշկական հաստատությունների շահագործման հանձնման ժամանակ ապահովվի ծառայությունների լիարժեք մատուցումը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ