copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 07:51 16-06-2023

ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի եւ ՔՊ-ի «ջերմացումն» ու մահակ պահվող քրեական գործը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի քննչական բաժնում քրեական գործ կա, որով անցնում են ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, եւ քրեական աշխարհի ներկայացուցիչ Ազատանցի Պետոն:
Այդ քրեական գործով շոշափվում են շատ պաշտոնյաների, այդ թվում՝ Արցախի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկու) եւ այլ անձանց անունները, որոնց կանդրադառնանք առաջիկայում:

Քրեական գործի թեման այն է, որ Շշի Մելոն եւ այլ պաշտոնյաներ գործարանի համար պահանջվող հումքը իրենց մատնանշած ընկերությունից վերցնելու համար հարց ու պատասխան են ունեցել միմյանց հետ:

Ի դեպ, Ազատանցի Պետոն Օշականցի Գեւորիկի եւ «օրենքով գող» Զապի մտերիմ ընկերն է, ինչպես նաեւ գերենալ Օգանովսկու սանիկը:
Նշենք, որ 2021թվականին Նիկոլ Փաշինյանն էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի ուղեկցությամբ այցելել էր Կոտայքի մարզում գործող «Սարանիստ» ընկերություն, որը զբաղվում է ապակիների արտադրությամբ, իսկ բոլորովին վերջերս էլ սկսել է գործել կոնյակի գործարանը: Սա հենց նույն Մելիք Մանուկյանի գործարանն է:

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության եւ Մելիք Մանուկյանի հարաբերությունների «ջերմացումը», ըստ էության, սկսվեց 2019-ի ամառվա դեպքերից հետո, երբ պայթեցվեց Մելոյի մեքենան, ապա եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը, փորձեց այդ մեքենան դեպքի վայրից տեղափոխել։ Երբ նրան բերման էին ենթարկել, 6 ոստիկանի էր ծեծի ենթարկել։

Ռոբերտ Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով։ Նրան ձերբակալել էին, ապա մի քանի օրից բաց թողել, եւ հետագայում այդ բոլորը գործերը փակել էին։

Դրանից հետո Շշի Մելոն դարձավ իշխանությունների «սրտի գործարարը» եւ սկսեց աշխատել նրանց համար: Այս ամենին զուգահեռ՝ իշխանությունները քրեական գործ ունեն Մելոյի եւ նախկին պաշտոնյաների մասով, որոնք չեն փակում եւ որպես մահակ պահում են նրանց գլխին, որպեսզի հարկ եղած դեպքում այն օգտագործեն եւ վերահսկեն գործարարին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի