copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 07:47 16-06-2023

ՀՀ ու ՌԴ գլխավոր դատախազները հանդիպել են. 1 տոննա հերոինի գործով ի՞նչ է սպասվում Միհրան Պողոսյանին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով մասնակցում է Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական համաժողովին:

Համաժողովի շրջանակում Աննա Վարդապետյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին եւ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ։

Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին կառուցողական մոտեցման համար եւ վերահաստատել իր պատրաստակամությունը՝ խորացնելու մի շարք սկզբունքային ուղղություններով ու կոնկրետ գործերով երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցությունը, վերանայել առկա մոտեցումները։
Նկատենք, որ «հեղափոխությունից» հետո քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով ՌԴ-ում հաստատվեցին նախկին պաշտոնատար անձինք, այդ թվում՝ 1 տոննա թմրանյութի գործով հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը, որի հանձնման եւ մյուս պաշտոնյաների արտահանձնման հարցն էլ բարձրացրել է դատախազը։
Տեսնենք՝ ինչ կտա այս հանդիպումը ՀՀ իրավապահ համակարգին. ի վերջո, հեղափոխությունից անցել է 5 տարի, բայց իրավապահ մարմինները նախկին պաշտոնյաներին ՌԴ-ից չեն կարողանում վերադարձնել հայրենիք»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին