copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:05 14-06-2023

Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով իր դիվանագիտական առաքելությունն է ավարտում մեր երկրում: Ողջունելով հյուրին՝ Երևանի փոխքաղաքապետն առանձնակի կարևորել է բոլոր այն նոր ծրագրերի շրջանակը, որոնք թարմացնում ու նոր թափ են հաղորդում երկու երկրների ու քաղաքների հարաբերություններին: Մասնավորապես անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև հաստատված գործակցությանը՝ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Երևանը պատրաստ է կյանքի կոչել բոլոր պայմանավորվածություններն ու գործնական փուլ տեղափոխել նախանշված ծրագրերը:

«Մենք պետք է հստակեցնենք ժամկետները, ծրագրերն ու ոլորտային պատասխանատուներին, որպեսզի հնարավորին կարճ ժամկետում աշխատանքային ծրագրում ներառված բոլոր նախագծերը գործնական ընթացք ստանան: Մեր երկու երկրների միջև ամրապնդվող կապերը բխում են երկու ժողովուրդների և քաղաքների շահերից, ուստի մենք պետք է անենք ամեն ինչ, որ այդ կապերն էլ ավելի ամրապնդվեն ու զարգանան»,- ընդգծել է փոխքաղաքապետ Ավինյանը:

Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր հերթին կարևորել է գործակցության շրջանակում ընդգրկված ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու անհրաժեշտությունը:

«Պարոն Ավինյան, դեռևս կառավարությունում Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք ունեցել ենք ընդգրկուն քննարկումներ, և ուրախ եմ, որ այսօր էլ երկու մայրաքաղաքների մակարդակում եք Ձեր ներուժը ներդնելու: Իրականում, կա մեծ հնարավորություն՝ գործակցությունն ընդլայնելու և անհրաժեշտ է ակտիվացնել ոչ միայն փոխայցելությունները, այլև մասնագետների փոխանակումներն ու քաղաքային տարբեր կառույցների առարկայական շփումները»,- նշել է դեսպանը:

Կողմերը կարևորել են նաև իրանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունն ու Երևանը՝ որպես նախընտրելի ուղղություն, և համոզմունք հայտնել, որ այս ոլորտը ևս մասնագիտական առումով պետք է ընդգրկվի գործակցության ծրագրերում:

Հանդիպման ավարտին Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին գործնական մոտեցման համար և հոջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց
09:35 Սևակ Միքայելյանը «պրիզնատ» չի՞ գալիս Փաշինյանին
09:09 Խաղաղության համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի մասին խոսույթը չշարունակել