copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:17 06-03-2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄԷ դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Ավինյանն առանձնակի կարևորել է գործընկերային հարաբերությունների հաստատումը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի և Դուբայ քաղաքի հետ:

Կողմերը փաստել են, որ առկա է մեծ հնարավորություն՝ երկուստեք հարաբերությունների ողջ ներուժն օգտագործելու, քաղաքային ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև խելացի լուծումներ մշակելու համար:

Շնորհակալություն հայտնելով գործակցություն հաստատելու պատրաստակամության համար՝ դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ երկու մայրաքաղաքների ու քաղաքների միջև հարաբերությունների հաստատման ու գործնական ծրագրեր իրականացնելու համար:

Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետը դեսպանին է ներկայացրել նաև քաղաքաշինական այն խոշոր նախագծերը, որոնք ներդրումային հետաքրքրություն կարող են ունենալ էմիրությունների ընկերությունների համար:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ համայնքը բաց է գործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են շահավետ ներդրումներ անել Երևանում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում