copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:51 13-06-2023

«ՀայաՔվեի» անդամները գործի են դրել իրենց Սահմանադրական իրավունքը

«ՀայաՔվեի» նախաձեռնող խումբը հունիսի 12-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դիմում, որով հնարավորություն կստանա ստորագրություններ հավաքել և օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել Ազգային ժողով:

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով «ՀայաՔվեի»-ի նախաձեռնությունից, ասաց. «Ըստ մեր Սահմանադրության օրենսդրական նախաձեռնության՝ երեք հնարավորություն կա՝ օրենսդրական նախաձեռնության հնարավորություն ունեն ԱԺ պատգամավորոները, խմբակցությունները և 50.000 քաղաքացիների ստորագրության դեպքում կոնկրետ ինչ-որ հեղինակ, եթե ինքը նախաձեռնությամբ է հանդես գալիս, դիմում է ԿԸՀ և հավաքում է 50.000 ստորագրություն»,- ասաց Մելոյանը։

Մելոյանը նկատեց. «Հեղինակները նախաձեռնությամբ են հանդես եկել, որի արդյունքում պահանջում են քրեականացնել ՀՀ-ին ԱՀ-ին և Ցեղասպանությանը վերաբերող հարցերի հետ կապված պետական մարմինների կողմից գործողությունները»,- ասաց սահմանադրագետը։

Սահմանադրագետը ընդգծեց, որ եթե նախորդ իշխանությունների օրոք պրոցեսներ են կատարվել Ցեղասպանության պահանջատեր լինելուն, թեկուզ PR տեսանկյունից եղող գործընթացներ և հիմա ներկա իշխանությունների՝ «պահանջում ենք» լոզունքից հրաժարումը, իր գնահատմամբ, հետընթաց է։

Մելոյանը ասաց նաև, որ ինքը դրական է գնահատում ցանկացած քայլ, որը ուղղված է լինելու տվյալ հարցի շուրջ հանրությանը իրազեկմանը։

«ՀՀ-ի տարածքային ամբողջականությունն է խախտվել, և այս պարտվողական ինչ-որ անհասկանալի կեցվածքը թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական, թե՛ անգամ իրավական ասպեկտներում այս բոլոր բնագավառներին առնչելի հարցերը ցանկացած ձևաչափով բարձրաձայնելը և հանրությանը լսելի դարձնելը ինձ համար ողջունելի է գնահատվում, եթե պրոցեսի իրավական բնույթից վերացարկվի քաղաքական նրբերանգը, բնականաբար, ողջունելի է, հնարավոր է աջակցել այդ պրոցեսին»։

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց