Խոսք Ներքին 3 տարի առաջ - 14:10 13-06-2023

Մարդը երեք տարի է՝ խոսում է խաղաղության մասին, ո՞ւր ա խաղաղության դարաշրջանը

Ինքը խոստանում է խաղաղություն և տանում է հերթական պատերազմի, իրենց առաջարկած ճանապարհը խաղաղության հետ ամենևին կապ չունի։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Ըստ Սաղաթելյանի՝ խաղաղության և լիարժեք անվտանգության կարող ենք հասնել միայն այն դեպքում, երբ որ պետությունը կազմակերպի մեր երկրի պաշտպանությունը, հակառակ պարագայում լինելու է և պատերազմ, և հայրենիքի կորուստ։

«Ի՞նչ են իրենք ասում, որ բոլոր նրանք, ովքեր առաջարկում են պայքարել և կազմակերպել մեր երկրի պաշտպանությունը, նրանք արկածախնդիրներ են, երկիրը տանելու են նոր փորձության։ Այո, ես համաձայն եմ, բայց կյանքը ցույց տվեց, չէ՞, որ էդ գաղափարի կողմնակիցները մեր երկրին բերեցին պատերզամ, պարտություն, կորուստներ, և դրանք մինչև հիմա շարունակվում են։

Մարդը երեք տարի է՝ խոսում է խաղաղության մասին, ո՞ւր ա խաղաղության դարաշրջանը։ Արդյունքում ի՞նչ եղավ․ թուլացրեցինք մեր ժողովրդի դիմադրությունը, շարունակեցին պառակտել, անցնող տրիներին մեր եռամիասնությունը քանդեցին»,- ասաց նա։

Սաղաթելյանը նշեց, որ պետք է կանխել փաստաթղթի ստորագրումը, իսկ սպառնալիքները ամբողջությամբ չեզոքացնելու համար պետք է հեռացնել իշխանությանը։

Լրագրողի ճշտող հարցին, թե ի՞նչ պետք է տեղի ունենա, որը Փաշինյանին թույլ չտա գնալ ստորագրման, Սաղաթելյանը պատասխանեց. «Համաժողովրդական ընդվզում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ