Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:17 12-06-2023

Քիչ էր մնում՝ Նիկոլը Ալիևի կրունկներն ու ոտքի բութը մասաժ աներ․ Արմեն Աշոտյան

«Նա ապացուցում էր, որ կարող է լինել և՛ սիրված վարչապետ, և՛ չքանդել երկիրը»,- այսօր՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը, լրագորղների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հարցին՝ ՀՀԿ-ն ի՞նչ քայլեր է պատրաստվում իրականացնել, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ Հանրապետական կուսակցությունը դեռ 2018 թվականից բարձրաձայնում է, որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես երկրի ղեկավար, հոմանիշ է Արցախի կորստի։

«Ցավոք սրտի, մեր բոլոր կանխատեսումներն իրականություն են դառնում, 44-օրյա պատերազմից հետո Արցախի ուրացումը և հայկական շահերի հաշվին սեփական քաղաքական կարիերան առաջ տանելու մոլուցքը Նիկոլի մոտ դարձավ էլ ավելի հիվանդագին։

Հանրապետականը տարբեր ուղղություններով աշխատանքներ է կատարում, գիտեք, որ մեծ թափ է ստացել մասնավորապես ստորագրահավաքը։ Ստորագրահավաքները գալիս են ամրապնդելու սոցիոլոգիական այն հետազոտությունները, որոնք ցույց են տալիս, որ հայ հասարակությունը դեմ է Արցախի հանձմանը, դեմ է Նիկոլի վարած քաղաքականությանը»,- ասաց Արմեն Աշոտյանը, ապա հավելեց, որ ստորագրահավաքն ուղղված է նաև արտաքին աշխարհին։

Անդրադառնալով Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին՝ Աշոտյանն ասաց․

«Թուրքը ուժ է սիրում, իսկ Նիկոլ Փաշինյանն անուժության, քաղաքական իմպոտենցիայի հոմանիշ է միջազգային քաղաքականության մեջ։ Ալիևի հետ լուսանկարները զարհուրհելի էին հատկապես այն մարդկանց համար, որոնց երեխաները մինչև հիմա անհետ կորած են, ռազմագերի են։ Հնարավոր չէ հանգիստ խոսել այս ամենի մասին, տեսնել դիմացի բռնապետին զվարճացնողին, քիչ էր մնում՝ ղդիկ տար Ալիևին, կրունկներն ու ոտքի բութ մատը մասաժ աներ, որ հաճույք պատճառեր»։

Լրագրողները Արմեն Աշոտյանից նաև հետաքրքրվեցին, թե արդյոք ՀՀԿ-ն մասնակցելո՞ւ է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց