copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:00 12-06-2023

ՄՊՀ-ն ընդլայնում է միջազգային համագործակցության ուղղությունները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հեռավար հանդիպում է ունեցել Եգիպտոսի մրցակցային մարմնի ղեկավար Մահմուդ Մոնթազի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների միջև համագործակցության խորացման հնարավորությունները: Գեղամ Գևորգյանը նշել է, որ միջազգային համագործակցությունը հանձնաժողովի առաջնահերթություններից է:

«Մենք շարունակաբար ընդլայնում ենք մեր միջազգային հարաբերությունները՝ հուշագրերի կնքման և օտարերկրյա գործընկերների հետ տարբեր ծրագրերի իրականացման միջոցով: Հայաստանի և Եգիպտոսի մրցակցային մարմինները Մրցակցության միջազգային ցանցի (ICN) անդամ են, համագործակցում են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) և ՄԱԿ-ի առևտրի և զարգացման հարցերով համաժողովի (UNCTAD) շրջանակներում, ինչը ամուր հիմք է նաև երկկողմ համագործակցության զարգացման համար»,- հավելել է ՄՊՀ նախագահը՝ առաջարկելով գործակցությունն ընդլայնել փոխըմբռնման հուշագրի կնքմամբ:

Եգիպտոսի մրցակցային մարմնի ղեկավար Մահմուդ Մոնթազը ողջունել է Հայաստանի մրցակցային գերատեսչության հետ համագործակցության ընդլայնման նախաձեռնությունը: Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել հետագա քայլերի իրականացման վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց

Ձեզ գուցե հետաքրքրի