Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 12:27 12-06-2023

Հայաստանի բնակչությունը կարող է իր վճռական խոսքն ասել Արցախի հայկականությունը պահպանելու խնդրում

«ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը հավաքել է նախատեսված ողջ փաստաթղթերը, և այսօր՝ հունիսի 12-ին, դրանք հանձնելու են ԿԸՀ:

Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, որ քաղաքացիական նախաձեռնության կարգով նախաձեռնող խումբը կարող է դիմում ներկայացնել ԿԸՀ և դրանով նախաձեռնել օրենսդրական նախագծի ներկայացում ԱԺ։

«Մենք եկել ենք էդ դիմումը ներկայացնենք ԿԸՀ, որն իր մեջ նաև ներառում է բավական մեծ փաստաթղթերի փաթեթ, որ մենք էսօր հավաքել ենք, և մենք եկել ենք, որպեսզի դա պաշտոնապես ԿԸՀ-ին հանձնենք և դրանով պաշտոնական մեկնարկ տանք ՀայաՔվեին»։

Չալաբյանն ասաց, որ ստորագրահավաքը դեռ չի սկսվել, կսկսվի 10 օրից։

«Ստորագրահավքը կարող է տեղի ունենալ համայնքապետարանների, թաղապետարանների, մարզպետարանների, նախկին գյուղապետարանների, որինք հիմա վարչական ղեկավարների նստավայրեր են, և նոտարական գրասենյակների տարածքներում»։

Ըստ Չալաբյանի՝ սա պարզ ստորագրահավաք չի, սա բաց քվեարկություն է։ Բաց քվեարկությամբ ստորագրողներն իրենց բողոքն են արտահայտում. «Արցախի արձագանքները շատ դրական են, իրենք համարում են, որ սա կարևոր նախաձեռնություններից է, որով Հայաստանի բնակչությունը կարող է իր վճռական խոսքըասել Արցախի հայկականոգթյունը պահպանելիւ խնդրում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ