Ուղիղ եթեր
Սպորտ 2 տարի առաջ - 22:34 11-06-2023

Սարգիս Ստեփանյանը հաղթել է 2 մրցաձևում

եխիայում ավարտվել է միջազգային պարաաթլետիկայի առաջնությունը, որին մասնակցում էր 163 մարզիկ՝ աշխարհի 15 երկրից, այդ թվում՝ Հայաստանից:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, Հայաստանը ներկայացրել է Սարգիս Ստեփանյանը՝ մասնակցելով F55 դասակարգումում` գնդի հրում և սկավառակի նետում վարժություններում։

«Սարգիսը երկու մրցաձևով էլ հաղթանակ է տարել բոլոր մրցակիցների նկատմամբ՝ 9,65 սմ արդյունք գնդի հրում և 23,89 սմ սկավառակի նետում վարժություններում՝ զբաղեցնելով առաջին տեղերը։

Այս ցուցանիշով Սարգիս Ստեփանյանը լուծեց իր առջև դրված խնդիրը և անձնական ցուցանիշը ոչ միայն մոտեցրեց «մուտքի նվազագույն ստանդարտին»`վարկանիշին (Minimum entry standard F55 9,50 Paris 2023 World Para Athletics Championships, Paris 2024 Paralympic Games), այլև գերազանցեց այն:

Ցավոք, Armenian National Paralympic Committee անարդար որոշումների հետևանքով` մեր մարզիկին խոչընդոտեցին վարկանիշ ապահովող մրցումների մասնակցությունը: Մենք զրկվեցինք վարկանիշից։ Ամեն դեպքում ինչպես ասում են՝ այն ինչը մեզ չի կոտրում, մեզ դարձնում է ավելի ուժեղ», - ասվում է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված