Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:21 11-06-2023

​​​​​​​Միշտ ցանկացել եմ բացահայտել Երերույքի առեղծվածը․ Մնացական Մուրադյան

Այսօր՝ հունիսի 11-ին, Երերույքի տաճարի մոտ տեղի ունեցած համերգին ներկա էր նաև «Տիրի տաճար կամ Երերույք․ հին իրականության նոր տեսություն» գրքի հեղինակ Մնացական Մուրադյանը, ով մեզ հետ զրույցում ասաց․

«Իմ ծննդավայրն Անիպեմզան է, կարելի է ասել՝ ես Անիպեմզայի արտադրանք եմ, էնպիսի արտադրանք, որը գիտի, թե Անիպեմզան ինչ արժեք ունի՝ ունենալով Տիրի՝ Երերույքի տաճարը։

Միշտ ցանկացել եմ բացահայտել Երերույքի առեղծվածը։ Ես ունեմ ավելի հաստափոր գրքեր, որոնք շատ լուրջ գրքեր են «Հավատք» վերնագրով։ Փորձել եմ այդ գրքերով հասունանալ և հասնել էնտեղ, որտեղ որ ես պիտի գտնվեի հիմա։ Ես այդ իրավունքն ու պարտականությունը վաստակել եմ»։

Ըստ մեր զրուցակցի՝ ճշմարտությունը թաքցված է դարերի խորքում։ Հազարամյա գաղտնիքը խեղաթյուրումներ է ենթադրում։ Այդպիսի գաղտնիքներից մեկն էլ Տիրի՝ Երերույքի տաճարի առեղծվածն է, որը «խնամքով» թաքցված է մեզանից։

Մնացական Մուրադյանը շուրջօրյա ռեժիմով ուսումնասիրություններ է կատարել, փնտրել է, կարդացել է, բացառել է՝ հասնելով մի շարք բացահայտումների․ «Գիրքը ամբողջովին բացահայտումներ է, վերից վար բացահայտում է»։

Ըստ մեր զրուցակցի՝ էն ժամանակ մենք ավելի ճիշտ մարդիկ ենք եղել, ավելի լուրջ մարդիկ ենք եղել, ավելի ուժեղ մարդիկ ենք եղել․ «Երբ որ մարդը իմանա, որ Նարեկացին էստեղ է ճգնել, Շիրակացին էստեղ է ճգնել ու մեր հայոց վաղ միջնադարի ու միջնադարի մեծերը էստեղ են ճգնել, էստեղ են գիտելիք ստացել, մենք էլ ուրիշ տեղեր չենք փնտրի մեր մեծերին»։

Մանրամասները Oragir.News-ի տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ