Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 10:48 10-06-2023

Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկել Ուկրաինային

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանը ջրատարներից, ջրի պոմպերից, փրկարար բաճկոններից բաղկացած օգնություն է ուղարկել Ուկրաինա։

«Եվս մեկ անգամ տեսնում ենք բարեկամ Ադրբեջանի աջակցությունը»,– ասել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին։

«Ադրբեջանը միշտ մարդասիրական օգնություն է ցուցաբերել Ուկրաինային։ Բացի այս օգնությունից, ուղարկվել է նաև 20 տոննա վառելիք, որը նախատեսված է փրկարարական աշխատանքներում օգտագործվող սարքավորումների և նավերի համար»,- ասել է Կանևսկին։