copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:19 01-02-2022

Մեկ օրում՝ մոտ 500 տոննա զինամթերք. Ուկրաինան հերթական օգնությունն է ստացել ԱՄՆ-ից

Ուկրաինան այսօր՝ փետրվարի 1-ին, ԱՄՆ-ից ստացել է 500 տոննա պաշտպանական զինամթերք։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

«Չի անցել նույնիսկ մեկ օր, և մենք բեռնաթափում ենք 6-րդ օգնությունը ԱՄՆ մեր ընկերներից: Կիև է ժամանել 84 տոննա զինամթերք: Ընդհանուր առմամբ այսօր ԱՄՆ-ից ստացել ենք մոտ 500 տոննա պաշտպանական զինամթերք: Եվ դա վերջինը չէ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը, պաշտպանական օգնությունը կիրականացվի նաև հետագայում։

«Մենք էական առավելություն ենք տալիս երկխոսության և դիվանագիտության ճանապարհին, բայց մենք հետագայում ևս Ուկրաինային կտրամադրենք պաշտպանական օգնություն, որն անհրաժեշտ է նրա սահմաններին հավաքված ռուսական մեծաքանակ ռազմական ուժերից պաշտպանվելու համար: Մենք Ուկրաինայի հետ ենք»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում