copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 19:30 09-06-2023

Հայաստանի և Ղազախստանի բանկերը սկսել են արգելափակել սերվերների վճարումը ՌԴ իրավաբանական անձանց համար

Հայաստանի, Ղազախստանի և Հոնկոնգի բանկերը սկսել են արգելափակել ռուսական ընկերությունների վճարումները զուգահեռ ներմուծմամբ մատակարարվող պրոցեսորների, միկրոսխեմաների և այլ էլեկտրոնիկայի համար։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Коммерсант պարբերականը։

Պարբերականի զրուցակիցներից մեկը նշել է՝ դա պայմանավորված է փետրվարին ներդրված ԱՄՆ պատժամիջոցների տասներորդ փուլով։ Նրա խոսքով՝ արտասահմանյան բանկերը կարող են սահմանափակումների ենթարկվել Ռուսաստանի հետ համագործակցության համար։ Սա վերաբերում է արգելափակված անձին կամ նրա կողմից միջոցների, ապրանքների կամ ծառայությունների ցանկացած տրամադրմանը:

Ինչպես նշել է հրապարակման աղբյուրը, այժմ ռուսական ընկերությունները ստիպված կլինեն ներմուծել համակարգիչների, սերվերների, տվյալների պահպանման համակարգերի և այլ սարքավորումների արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչներ՝ «այլընտրանքային» TN VED կոդերով։ «Կամ դուք ստիպված կլինեք ամբողջ սարքավորումները հավաքել»,- նկատեց նա:

Հրապարակման մեկ այլ աղբյուր՝ կառավարությանը մոտ կանգնած, հայտնել է, որ կան դեպքեր, երբ արգելափակվում են վերջին սերնդի հեռահաղորդակցության սարքավորումների, ինչպես նաև պահեստավորման համակարգերի և սերվերների մատակարարման համար վճարումները։

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարությունը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը, իսկ կենտրոնական բանկը հայտնել է, որ «կոնկրետ արտասահմանյան բանկերի համապատասխանության ընթացակարգերը կախված են նրանց ներքին քաղաքականությունից և տարբեր ժամանակահատվածներում կարող են բնութագրվել տարբեր աստիճանի կոշտությամբ»:

ՌԴ արդյունաբերողների և ձեռներեցների ռուս-ասիական միության ղեկավար Վիտալի Մանկևիչը հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, որ Հոնկոնգից գործընկերները իրավիճակը բնութագրում են որպես բարդ։ Միևնույն ժամանակ, մեկ այլ զրուցակից նշեց, որ առայժմ ոչ բոլոր հայկական կամ հոնկոնգյան բանկերն են արգելափակում վճարումները, իսկ մատակարարներն իրենք են սկսում օգտագործել «վճարումներ կատարելու այլ մեթոդներ»։

Նշվում է, որ ուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր էլեկտրոնիկայի առնվազն 2 հայ մատակարարներ են հայտնվել ԱՄՆ-ի սահմանափակումների տակ, այդ թվում՝ Milur Electronics-ը։ ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ այս ընկերությունն աշխատել է միկրոսխեմաներ արտադրող ռուսական Milandr ընկերության հետ, որը նույնպես ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում է։

Լրատվամիջոցի բանկային ոլորտի աղբյուրն ասել է, որ արտասահմանյան բանկերը ՌԴ-ից վճարումները ստուգում են «ձեռքով»։

Բանկերի կողմից վերահսկողության խստացումը կարող է հանգեցնել ռուսական շուկայում նման ապրանքների պակասի։

«Արտադրող երկրից անմիջապես մասեր, պահեստամասեր, համակարգիչներ և այլ ապրանքներ գնելն անհնար է, իսկ երրորդ երկրների միջոցով գնելն աստիճանաբար ավելի դժվար է դառնում։ Այդ պատճառով կես տարուց կամ մեկ տարուց մենք կբախվենք պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների դեֆիցիտի»,- ասել է «Օպտիմալոգ» լոգիստիկ ընկերության գլխավոր տնօրեն Գեորգի Վլաստոպուլոն։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը