copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:08 09-06-2023

Չէ՛, ես չեմ դատապարտում, ասում եմ՝ պիտի պատասխան տա

«Ես դեպքի մանրամասները չգիտեմ, բայց կարող եմ ընդհանրական մի բան ասել՝ օրենքի առաջ բոլորը հավասար են, և ՔՊ-ականները որևէ առավելություն չունեն։ Եթե թույլ են տվել օրինախախտում, ապա իրենց արարքի համար պետք է պատասխան տան»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Թալին խոշորացված համայնքի Արագածավան վարչական շրջանի ՋՕԸ կոմունալ բաժնի պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի կողմից համագյուղացի, 24-ամյա հիվանդ երիտասարդին ծեծի ենթարկելուն։

«Ես չգիտեմ՝ ինչ իրավիճակ է եղել, սադրանք եղել է, թե չի եղել։ Տեղյակ չեմ, բայց մեզանից յուրաքանչյուրը պետք է իր արարքի պատասխանը տա օրենք առաջ»։

Անդրադառնալով համագյուղացիների պանդմանը, թե իշխանություններն են «դուխ տվել», որ նա նման վարքագիծ է դրսևորում, Աղազարյանն ընդգծեց, որ «դուխ տալը» բացառված է։

«Յուրաքանչյուր դեպք պետք է դիտարկել էդ դեպքի հանգամանքների շրջանակներում և տալ իրավական գնահատական։ Երբ իրավական գնահատականը լինի, նաև քաղաքական գնահատական կլինի։ Շատ դեպքերում նույնիսկ քաղաքական ընկերների նկատմամբ, եթե թույլ են տվել այս կամ այն խախտումը, ավելի խիստ են կիրառվում համապատասխան միջոցները»։

Հստակեցմանը, թե այսինքն՝ դատապարտո՞ւմ է նման վարքագիծը, նա պատասխանեց, որ ոչ։

«Չէ, ես չեմ դատապարտում, ասում եմ՝ պիտի պատասխան տա։ Դատապարտել կամ դատել մոտիկ բառեր են, դատավորի ֆունկցիա չեմ կարող ինձ վերապահել։ Յուրաքանչյուրս պարտավոր ենք օրենքին համապատասխան պատասխան տալ»։

Հիշեցնենք, որ Թալին խոշորացված համայնքի Արագածավան վարչական շրջանի ՋՕԸ կոմունալ բաժնի պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը դեպքից հետո ձերբակալվել էր, իսկ երեկ ուշ երեկոյան ազատ է արձակվել։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ