copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:15 08-06-2023

Նախընտրական փուչ խոստումներ․ Բյուրեղավանում ջրի խնդիրը չի լուծվել

«22 տարի է՝ ապրում ենք Բյուրեղավանում, և 22 տարի է՝ ունենք ջրի խնդիր։ Առավոտյան 1-2 ժամով միացնում են, հետո անջատում, նույնն էլ երեկոյան ժամերին, օրական 3-ից 4 ժամ ենք ջուր ունենում, այն էլ այս ամռան շոգին ուղղակի անտանելի է»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ Տաթևիկ Գասպարյանը։

Նրա խոսքով՝ դիմել են «Վեոլիա Ջրին», որտեղից պատասխանել են, որ Բյուրեղավանում ընդամենը 1-2 հոգի են բողոքում, իսկ իրենց ասել են, որ այդքան ժամանակով ջուր պետք է տրամադրեն․ «Քաղաքապետարան էլ ենք դիմել, ընտրություններից առաջ մեծ-մեծ խոստումներ էին տալիս, որ կլուծեն ջրի խնդիրը, սակայն ընտրություններից հետո ամեն խոստում հոդս ցնդեց»։

Տաթևիկը նշեց, որ շենքի մոտակայքում կա ավտոլվացման կետ, որտեղ, ի զարմանս բնակիչների, 24 ժամ ջուր կա, իսկ շենքերում՝ ոչ։

«Մենք 7-րդ հարկում ենք ապրում, մի կերպ է ջուրը ծորում, ավելի բարձր հարկերում դա էլ չկա։ Մարդիկ ստիպված դույլերով ջուր են կրում։ Մեզնից մի փոքր վերև ամառանացներ կան, այնտեղ ջուր ընդհանրապես չի լինում։ Չգիտենք՝ մի օր այս հարցը կլուծվի՞, թե՞ ոչ»,-ասաց Բյուրեղավանի բնակիչը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել