copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:43 08-06-2023

Պատգամավորները հանդիպել են Գորիսի մարզադպրոցի սաների հետ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հունիսի 8-ին հանդիպել են «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սաների, մարզիչի եւ ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի քարտուղարի հետ:

Ինչպես հայտնում են Հայաստանի ազգային ժողովից՝ Արմեն Խաչատրյանն հիմնականում անդրադարձել է Գորիսի մարզական կյանքին, առկա խնդիրներին: Նրա հավաստմամբ՝ ընդհանրապես սպորտի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի: Շեշտադրվել է ֆիզիկական պատրաստվածության անհրաժեշտությունը, քանի որ այդ նույն մարզիկներն են մեկ-երկու տարի անց համալրում մեր բանակի շարքերը:

Կարեւորվել է նոր, ժամանակակից մարզադահլիճների եւ մարզասրահների կառուցումը, որտեղ կմարզվեն մեր ապագա չեմպիոնները: Հանձնաժողովի փոխնախագահն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք կլուծվեն մոտ ապագայում:

Սիսակ Գաբրիելյանն ընդհանուր գծերով ներկայացրել է հանրապետության մարզաշխարհի իրավիճակը, կարեւորել ԿԳՄՍ նախարարության հետ գործակցությունը, ինչի արդյունքում լուծվում են մարզական կյանքում ծագած խնդիրները:

Հանրապետությունում գործում է շուրջ 70 մանկապատանեկան մարզադպրոց: Կառավարության որոշմամբ մարզագույքով են համալրվել բոլոր մարզերի մանկապատանեկան մարզադպրոցները, այդ թվում` Գորիսինը: Պետական բյուջեից 2022 թվականին մարզական գույքի ապահովման ծրագրին հատկացվել է ավելի քան 280 մլն դրամ:

Սիսակ Գաբրիելյանի հավաստմամբ՝ եկող տարի ԿԳՄՍ բնագավառին նախատեսվում է հատկացնել աննախադեպ` շուրջ մեկ միլիարդ դոլար գումար:

Նա ընդգծել է, որ կառավարությունն անվտանգության եւ կրթության համար (որում ներառնված է սպորտը) գումար չի խնայում:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ մարզիչների ատեստավորմանը: Նշվել է, որ ամեն ինչ արվում է ատեստավորման ընթացքում հնարավոր կոռուպցիայից զերծ մնալու համար:

Հանդիպմանը քննարկվել են ոլորտին առնչվող այլ հարցեր եւս:

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան