copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:08 07-06-2023

Ծովինար Վարդանյանը հունիս ամիսը նվիրում է շրջագայությունների. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովում կան պատգամավորներ, որոնք «վոյաժների» մեծ սիրահար են եւ առիթը բաց չեն թողնում այս կամ այն միջոցառման անվան տակ արտերկիր մեկնել: Այս անգամ խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի մասին է:

Նա որոշել է հունիս ամիսը նվիրել շրջագայությունների: Այս օրերին ՔՊ-ական պատգամավորն արդեն Վաշինգտոնում է: ԱԺ նախագահի որոշումից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ նա մեկնել է ԱՄՆ՝ Կանանց, խաղաղության եւ անվտանգության ազգային համակարգողների ցանցի բարձր մակարդակի հինգերորդ հանդիպմանը մասնակցելու համար հունիսի 5-10-ը։ Ընդ որում՝ միայն գիշերակացն է հրավիրող կողմի հաշվին։

Այդ նույն որոշման մեջ նշվում է, որ մյուս ծախսերը կարվեն պետբյուջեի հաշվին: Արդեն Երեւան վերադառնալուց օրեր անց Վարդանյանը մեկնելու է Վիեննա՝ «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության բարեփոխումների օգնության պատուհան» ծրագրի՝ գենդերային բյուջետավորման թեմայի վերաբերյալ ուսուցողական այցին մասնակցելու համար հունիսի 19-23-ը. այստեղ բոլոր ծախսերը հոգալու է հրավիրող կողմը»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ