Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:37 06-06-2023

Դատավարությունը կարող է «ռեկորդներ» գրանցել․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Իրավաբանները կես կատակ-կես լուրջ նշում են, թե հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատավարությունը կարող է ռեկորդային դառնալ դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունների մերժումներով: Բանն այն է, որ օրերս հերթական նիստի ժամանակ Չալաբյանի փաստաբանական թիմը արդեն չորրորդ անգամ է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որը ևս «ավանդույթի» ուժով մերժվել է: «Փաստի» հետ զրույցում Չալաբյանը նշեց, որ դատավարության ընթացքում Մարտիրոսյանն այնպիսի քանակի խախտումներ է թույլ տվել, որ իր անաչառությունը ոչ թե պարզապես կասկածի տակ է, այլ իր աչառու լինելն է արդեն անկասկած բոլորի համար։

«Բոլորն են հասկանում, որ նա ոչ թե դատավորի ֆունկցիա է իրականացնում, այլ ինչ-որ առումով մեղադրյալ կողմի ֆունկցիան է լրացնում»,-ասաց Չալաբյանը: Ի դեպ, նշենք, որ նիստից նիստ ավելի ու ավելի է ակնհայտ դառնում գործի «ջուր», սարքովի լինելը: Մասնավորաբար, վկաներից մեկը, որը ներկա է եղել Ավետիք Չալաբյանի և Էմմա Սարգսյանի հանդիպմանը, պատասխանելով հարցին, թե Չալաբյանը առաջարկ հնչեցրե՞լ է գումարով ուսանողներին ներգրավելու մասին, ասել է, որ նման խոսակցություն չի եղել, ավելին՝ «զարմանալի կլիներ, եթե նման առաջարկ լիներ»։

Ի դեպ, խոսելով գործով առանցքային վկա Թոռնիկ Ալիյանի մասին, որի ցուցմունքի վրա էլ «կազմվել» է գործը, նույն վկան նշել էր. «Թոռնիկ անունը հազվադեպ հանդիպող է, դրա համար էլ հիշում եմ, որ հանդիպման ժամանակ շատ հպանցիկ հիշատակվել է անունը` որպես անլուրջ, անգաղափար մարդու, որի հետ առհասարակ առնչություն ունենալ պետք չէ։ Եթե անունը Թոռնիկ չլիներ, չէի էլ հիշի»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
21:03 Ապրում եմ իմ երազած կյանքով. Արուսիկ Տիգրանյանի անկեղծացումն ու ընտանեկան կադրերը