copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 16:43 03-05-2021

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների ամենօրյա վիճակագրությունը նոր ռեկորդներ է սահմանում

Հնդկաստանին դեռևս չի հաջողվում հաղթահարել COVID-19-ի վարակման և մահվան դեպքերի աճը։ Միայն անցած շաբաթվա ընթացքում Հնդկաստանում գրանցվել է հիվանդության 2 միլիոն 600 հազար նոր դեպք, մահացել է 23 800 մարդ: Վերջին 10 օրվա ընթացքում վարակվածների օրական աճը կազմել է շուրջ 300 հազար, իսկ մայիսի 3-ին այն գերազանցել է 360 հազարը: Ընդհանուր առմամբ՝ երկրում համաճարակի զոհ է դարձել շուրջ 215 հազար մարդ: Իսկ մասնագետները չեն բացառում, որ վարակվածների և մահվան դեպքերի իրական թիվը շատ ավելին է:

Միջազգային օգնությունը ժամանում է Հնդկաստան՝ օգնելու հաղթահարել հիվանդների բուժման համար անհրաժեշտ բժշկական թթվածնի և դեղերի պակասը: Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ լրացուցիչ 1000 օդափոխիչ կուղարկի իր նախկին գաղութին: Այնինչ Հնդկաստանի կառավարությունը՝ վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորությամբ, մինչ այժմ ձեռնպահ է մնացել խիստ արգելափակումներ մտցնելուց, բայց շատ նահանգներ իրենք ձեռք են առնում սահմանափակող միջոցները՝ փորձելով զսպել կորոնավիրուսի տարածումը: Այս ֆոնին, ինչպես գրում է BBC-ն, իշխող կուսակցությունը կորցնում է դիրքերը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

Վարակի մեծ աճ է գրանցվել նաև Նեպալում, Շրի Լանկայում, իսկ Պակիստանում մոլեգնում է համաճարակի երրորդ ալիքը, ինչի հետևանքով երկու շաբաթով կփակվի Աֆղանստան-Իրան պետական սահմանը։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը

Ձեզ գուցե հետաքրքրի