copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:39 05-06-2023

Արդարադատության նախարարը շրջայց է կատարել «Փորձագիտական կենտրոն»-ում

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և փոխնախարար Արա Մկրտչյանը՝ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի ուղեկցությամբ, շրջայց են կատարել կառույցի տարածքում, ծանոթացել Կենտրոնում վերջին մեկ տարում կատարված նկատելի բարեփոխումներին։ Տեղեկացնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից։

Նախարարին են ներկայացվել Կենտրոնի տասներեք բաժիններում իրականացվող փորձաքննությունները, ձեռք բերված նոր սարքավորումները, որոնց շնորհիվ կրճատվում է փորձաքննությունների ժամանակը, ապահովվում են ճշգրիտ արդյունքներ և բարձր արդյունավետություն:

Շրջայցի ընթացքում նախարարին են ներկայացվել նոր բացված հանդիպումների սենյակը, ձեռք բերված նոր սարքավորումները, դրանց հնարավորություններն ու առանձնահատկությունները։

Նախարար Գրիգոր Մինասյանն ու փոխնախարար Արա Մկրտչյանը ներկա են գտնվել նաև Սարյանի և Այվազովսկու բնօրինակ կտավների մշակութաբանական բացառիկ փորձաքննությանը։

2022 թվականից մեկնարկած նոր սարքավորումների ձեռքբերումը կրելու է շարունակական բնույթ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը