copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:30 05-06-2023

Գարիկ Սարգսյանը խաշի փոխարեն խրամատ է սարքել Տիգրանաշենում

Արարատի նախկին մարզպետ, այժմ Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը 2․5 տարի առաջ՝ 2021 թվականի հունվարի 4-ին, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ընդդիմության ահազանգերին, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Հայաստանից տարածքներ զիջել, այդ թվում՝ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը՝ Քյարքին, գրել էր․

«Հարգելի քաղաքացիներ, արարատցիներ, սյունեցիներ, Տիգրանաշենին (Քյարքիին) ոչինչ չի սպառնում։
«Ազգափրկիչներին» հարցրեք, եթե իրենք այդքան ինֆորմացված են, թող մեզ ասեն նաև Տիգրանաշենի (Քյարքիի) «հանձնելու» կոնկրետ օրը։ Այդ դեպքում, «հանձնելու» հաջորդ օրը, ես իրենց հրավիրում եմ Քյարքի` խաշ ուտելու»։

Ուշագրավ է, որ Գարիկ Սարգսյանի այս գրառումից 2․5 տարի անց՝ մայիսի 22-ին, նույն Գարիկ Սարգսյանի քավորը՝ Նիկոլ Փաշինյանը, մամուլի ասուլիս հրավիրեց և հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի 86․600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որի մեջ են ներառվում Արցախը և Հայաստանի տարածքում գտնվող այսպես կոչված անկլավները, այդ թվում՝ Տիգրանաշենը։

Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Գարիկ Սարգսյանը Վեդիի համայքնապետարանի «Կոմունալ» բաժնի աշխատակիցներին օրերս հրավիրել է Տիգրանաշեն, բայց ոչ թե խաշ ուտելու, այլ խրամատ փորելու։
«Կոմունալի տղերիքն խաշ ուտելու փոխարեն տարել է խրամատ փորելու։ Գարիկը դեռ 2 տարի առաջ հեգնանքով գրել էր, թե Տիգրանաշենը հանձնելու հաջորդ օրը ընդդիմադիրներին հրավիրում է Քյարքի` խաշ ուտելու, իսկ այսօր թիմակիցների հետ գնում է խրամատ փորելու։ Տպավորություն է, որ քավոր Փաշինյանից Տիգրանաշենի հանձման օրը ճշտել է և հիմա «Հաղթելու ենք 2» օպերացիան են իրականացնում»,- ասաց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան