copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 17:30 12-01-2026

Երեխաները մնացին առանց խաշի. մանկապարտեզների սննդակարգը խստացվել է 

Հունվարի 1-ից, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մանկապարտեզներում սննդի նորմատիվների մեջ փոփոխություններ են մտել։

Արգելվում են՝ սև և կանաչ թեյը, սուրճը, էներգետիկ և գազավորված ըմպելիքները, քաղցրավենիք, կրեմային տորթեր, հրուշակեղեն, շոկոլադ և շոկոլադապատ արտադրանք, պաղպաղակ, ժելե, կարամել, տապակած ամեն ինչ՝ կարկանդակներ, փքաբլիթներ, տապակած կարտոֆիլ, չիպս, մարգարին, տրանսճարպեր, մսամթերքից՝ երշիկեղեն, բաստուրմա, սուջուխ, խաշ, հում կամ թերխաշ ձու, սունկ, գետնանուշ, մաստակ, քացախ, մանանեխ, կծու պղպեղ և այլն։

Նորմատիվը պարտադիր է բոլոր մանկապարտեզների համար։

Ըստ ստացվող պատկերի՝ թվում է, թե մանկապարտեզներում աղջիկ երեխաները սուրճ էին խմում կրեմային տորթերով ու շոկոլադով, քննարկում հարևան մանկապարտեզի նոր սաներին, իսկ տղաները՝ չիպս և էներգետիկ ըմպելիքով, ֆուտբոլ էին նայում։

Բայց մի կետ անհասկանալի է թվում ՝ խաշը։ Նոր կարգով երեխաները զրկվում են ոչ միայն խաշից, այլ նաև խաշի «սեղանից»՝ երշիկ, բաստուրմա, սուջուխ, կծու պղպեղ, պահածոներ։ Բայց խաշի սեղանից մոռացել են մի բան արգելել՝ օղի։ Այսինքն, եթե ցուցակում ներառված չէ, ապա մանկապարտեզներում երեխաները կարո՞ղ են օղի օգտագործել։

Իհարկե, բոլորս հասկանում ենք՝ այս ամբողջը վնասակար է երեխայի օրգանիզմին, իսկ ՝ ինչո՞ւ են վտանգավոր ։Սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը բացատրում է. « երկու տարեկան երեխան խաշ ո՞նց ուտի։ Հում ձուն պոտենցիալ վարակի աղբյուր է։ Գետնանուշը ալերգիկ է , մանանեխն էլ՝ կծու։ Սուջուխն ու բաստուրման էլ հում մսեր են, որոնք երեխաներին չի կարելի»։

Բայց մինչ հրամանը, մանկապարտեզներում երեխաներին խա՞շ են տվել։
Այս հարցի պատասխանը պարզելու համար կապ հաստատեցինք Երևանի 10 տարբեր մանկապարտեզների հետ, որտեղից ասացին՝
• Թիվ 6 մանկապարտեզ – «Ինչի՞ պիտի խաշ ուտեին»
• Թիվ 10 – «Իհարկե՝ ոչ»
• Թիվ 12 – «Ոչ, մենք առողջ նորմատիվներով ենք առաջնորդվում, խաշ չենք մատուցել»
• Թիվ 16 – «Երբևէ չի եղել նման դեպք»
• Թիվ 30 – «Ո՞նց կարելի է նման բան անել ու խաշ տալ»
• Թիվ 39 – «Ոչ»
• Թիվ 63 – «Խա՞շ՝ ոչ, ոչ էլ շոկոլադ»
• Թիվ 93 – «Երբևիցե խաշ չենք էլ տվել»
• Թիվ 119 – «Աբսուրդ ժանրից է, մենք երբևիցե չենք տվել»
• Թիվ 159 – «Ոչ, էդպիսի բան չի եղել»

Այսինքն՝ խաշը երբևիցե չի եղել ճաշացանկում։
Հում ձուն ևս արգելված է, իսկ կեղևով ձուն կարելի՞ է։
Մանկապարտեզներում կան այլ խնդիրներ, բայց հրամանը կարգավորում է այն, ինչը գոյություն չունի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ