copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:48 05-06-2023

Քաղաքացուն գետնին տապալած կարմիրբերետավորի լիազորությունները դադարեցվել են

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է կարմիր բերետավորը հարձակվում երիտասարդի վրա, հարվածում և գետնին գցում նրան։

Oragir.News-ը այսօր հետաքրքրվեց ՆԳՆ-ից, թե քաղաքացուն հարվածած կարմիր բերետավորն ով է, որքան ժամանակ է, ինչ աշխատում է ոստիկանական համակարգում։

Ի պատասխան մեր հարցման ՆԳՆ-ից հայտնեցին, որ չեն կարող ոստիկանի անձնական տվյալները մեզ փոխանցել։

Հարցին, թե ծառայողական վարույթ հարուցվել է, թե ոչ, պատասխանեցին. «Մայրաքաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպից քիչ անց, տեղեկություն է ստացվել ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանության վարչությունում»:

Ամենից շատ դիտված