copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:49 04-06-2023

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղակատվությունն է տարածել

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 4-ի՝ ժամը 04։20-ից ժամը 13։55-ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Ադրբեջանի Պն-ն, հերթական անգամ հայտարարելով Շուշիի ուղղությամբ իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին, կրկին խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել նույն հատվածում իր ստորաբաժանումների կողից հրադարի խախտման այսօր արձանագրված դեպքը։

Ամենօրյա ապատեղեկատվության տարածմամբ, Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում: Հայտնում են Արցախի ՊՆ-ից։

Ամենից շատ դիտված