Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:22 03-06-2023

Արման Թաթոյանը ՌԴ ՄԻՊ-ի 25-ամյակի միակ օտարերկրացի հյուրն է եղել

Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել էր լուսանկարներ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հաստատության 25-ամյակի հոբելյանական միջոցառումներից և հայտնել էր, որ Ռուսաստանի մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հրավերով երեկ Մոսկվայում մասնակցել է այդ միջոցառումներին։

Ըստ ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հրապարակած տեղեկատվության՝ ստացվում է, որ Արման Թաթոյանը հրավիրված միակ օտարերկրացի հյուրն է եղել։



Հանձնակատարի գրասենյակի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ միջոցառման պատվավոր հյուրերն են եղել նախկին օմբուդսմենը, ՌԴ նախագահի հանրային նախագծերի գրասենյակի ներկայացուցիչը, Դաշնության խորհրդի ներկայացուցիչներ, Պետդումայի պատգամավորներ, ինչպես նաև տարածաշրջանային հանձնակատարներ, մարդու իրավունքների վետերաններ:



Հատկանշական է նաև, որ թե ՀՀ ՄԻՊ գրասենյակից, թե ՌԴ ՄԻՊ գրասենյակի հրապարակած լուսանկարներից ակնհայտ էր դառնում, որ Անահիտ Մանասյանը միջոցառմանը չի մասնակցել։

Oragir.News-ի հետ զրույցում ՄԻՊ հանրային կապերի բաժնի ղեկավար Արթուր Ասլանյանը հայտնեց, որ միջոցառումը չի եղել միջազգային բնույթի: «Որևէ օտարերկրյա օմբուդսմանական հաստատություն չի հրավիրվել, այդ թվում՝ հրավեր չի ստացվել ՀՀ ՄԻՊ աշխատակազմում»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան