Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:14 03-06-2023

Արագածոտնի մարզում Kia-ն, մոտ 500 մետր շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ shamshyan.com

Այսօր՝ հունիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 05․00-ի սահմաններում 53-ամյա Կարեն Ավագյանը Kia մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69 կմ հատվածում՝«Մշո օջախ» հացատան հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Թալինի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել Թալին բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Արագածոտնի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։