copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:29 30-05-2023

«Կարմիր գծերի» ու շահերի համադրման լաբիրինթում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տեղեկությունը, որ Ռուսաստանը մտադիր է հյուպատոսարան բացել Կապանում, այլ իրավիճակներում, հնարավոր է, առանձնապես մեծ ուշադրության չարժանանար: Բայց ոչ այսօր ու ոչ մեր վիճակում: Առավել ևս, որ Կապանում վերջերս, ինչպես հայտնի է, հյուպատոսարան բացեց նաև հարևան ու բարեկամական Իրանը: Այդ զուգահեռությամբ Ռուսաստանի կողմից ևս նման քայլի հեռանկարը, ինքնըստինքյան, մղում է որոշակի դիտարկումների: Առհասարակ, հյուպատոսարան ունենալու հիմնական նպատակը, հասկանալի է, տվյալ պետության քաղաքացիների սպասարկման և շահերի պաշտպանությունն է դիվանագիտական առաքելության երկրում:

Իրանի կողմից Կապանում հյուպատոսարան բացելը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից այդ օրինակին հետևելու մտադրությունը կարելի է այդ առումով օրինաչափ համարել: Սակայն կոնկրետ այս դեպքում նման քայլը նաև որոշակի քաղաքական ենթատեքստ ունի: Առավել ևս, Իրանը չի էլ թաքցրել, որ Սյունիքը համարում է իր կենսական շահերին և հետաքրքրություններին ուղղակիորեն առնչվող և թույլ չի տա եղած սահմանների փոփոխություն: Պարզից էլ պարզ է, որ Իրանն այդպիսով լրացուցիչ ընդգծում է իր հետաքրքրվածությունը ու նաև որոշակի վճռականություն է ցուցադրում՝ իր շահերը պաշտպանելու տեսանկյունից: Նույնը, հասկանալի է, վերաբերում է Ռուսաստանին կամ Ռուսաստանի կողմից Կապանում հյուպատոսարան բացելու ցանկությանը (որոշմանը): Այս դեպքում ևս քաղաքական ենթատեքստն ակնհայտ է:

Հասկանալի է՝ Իրանը և Ռուսաստանը, ընդհանրապես որևէ երկիր, ամեն պարագայում, ուշագնաց չեն լինում «մեր սիրուն աչքերի» համար, առավել ևս՝ ՀՀ իշխանության «սիրուն աչքերի»: Բոլորն իրենց շահերն են պաշտպանում: Եվ այստեղ չափազանց կարևոր է փոխադարձ շահերի հստակ համադրումը: Այս առումով առաջնայինն այն է, որ, գոնե նախնական տպավորությամբ, Սյունիքը դիտարկվում է որպես «կարմիր գիծ»: Մյուս կողմից՝ առկա են հնարավոր կոմունիկացիաների հետ կապված որոշակի վերահսկողության հաստատման և ազդեցության ու դիրքերի թուլացման հնարավորության բացառման ուղղությամբ իրականացվող կոնկրետ քայլեր»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում