copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:23 29-08-2022

Քաղաքապետն առաջարկում է «կարմիր գծերի» տուգանքներն ուղարկել վարորդների հեռախոսներին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առաջարկում է մայրաքաղաքում վճարովի ավտոկոյանատեղիներում կայանելու կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքների մասին ծանուցումներն ուղարկել վարորդների հեռախոսներին:

«Ես կարծում եմ, որ համայնքը պետք է ավելի վաղ թույլ տրված խախտումների մասին տեղեկացնելու եւս մեկ գործիք ունենա»,- այս մասին օգոստոսի 29-ին Երևանի քաղաքապետարանում մեկնարկած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Սարգսյանը:

Նա նաև հանձնարարական տվեց Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում գովազդային դատարկ բաներների փոխարեն տեղադրել Ժամանակակից արվեստի թանգարանի աշխատանքները:

«Կապվեք մետրոպոլիտենի ղեկավարության հետ՝ համատեղ արդյունավետ աշխատանք ապահովելու համար: Եթե լինի գովազդ, թող գովազդ դնեն, իսկ եթե չլինի, ապա դրանց տեղերում կտեղադրենք թանգարանի նմուշները»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում