copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:00 26-05-2023

Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի ԱԳ փոխնախարարները կքննարկեն թուրք-սիրիական կարգավորման հարցը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ առաջիկա օրերին թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման հարցով կկայանա Թուրքիայի, Իրանի, Սիրիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին Չավուշօղլուն ասել է թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիայի, Իրանի, Սիրիայի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները կուսումնասիրեն Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը։ «Մենք այդ հարցը քննարկել ենք Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցում»,- ասել է նա։

Թուրք պաշտոնյան նշել է, որ չորս երկրների արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո կողմերը համաձայնության են եկել նթակառուցվածքներ պատրաստել փախստականներին Սիրիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներ վերադարձնելու համար։

Մայիսի 25-ին նախագահի խոսնակ և արտաքին քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը նույնպես անդրադարձել էր թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման խնդրին՝ չբացառելով Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի նախագահների վաղաժամ հանդիպումը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ