Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:32 27-05-2023

Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները. shamshyan.com

Մայիսի 26-ին, ժամը 21:43-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel» և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Պ., ծնված 1985 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Opel» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Է. Հ.-ն (ծնված 2022 թ․) տեղափոխվել է Ապարան քաղաքի ԲԿ, այնուհետև հոսպիտալացվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

«Opel» մակնիշի ավտոմեքենայի ևս մեկ ուղևոր (աղջիկ, մոտ 7 տարեկան) տեղափոխվել է Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Փրկարարները վարորդ Ա․ Պ.-ին և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Պ.-ին (ծնված 1991 թ․) մոտեցրել են շտապօգնության մեքենային, ովքեր ևս հոսպիտալացվել են Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության և տեղափոխել Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ Ա. Պ.-ինը՝ ծանր. վերջինս տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ և հերթապահել՝ մինչ «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը:

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել