Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:09 27-05-2023

Վահագն Խաչատուրյանը որոշել է Հայաստանին ագրեսոր դարձնել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Առանձնապես որեւէ կարեւոր գործով չզբաղված, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը, որի ղեկավարած կառույցի վրա տարեկան 2-3 մլրդ գումար է ծախսվում (աշխատավարձ, վարորդ, աշխատակիցներ, ճամփորդություններ), հիմա էլ որոշել է Հայաստանին ագրեսոր դարձնել: Մասնավորապես, Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կատարի հայ համայնքի հետ եւ բավականին տարօրինակ հայտարարությամբ հանդես եկել։

«Այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ…, հենց այդ պատերազմը, որը կանխատեսելի էր դեռեւս 1990-91 թվականներին, երբ մենք սկսեցինք մեր խնդիրներն Ադրբեջանի հետ լուծել պատերազմի միջոցով, տեսանելի էր, որ այդպիսի մի իրավիճակ լինելու էր, բայց մենք չէինք ցանկանում առերեսվել այդ խնդրի հետ։ Ավելի հեշտ էր հանրությանը ներկայացնել, որ մենք հաղթել ենք 1994 թվականի պատերազմի ժամանակ, մայիսին կնքել էինք (չասեմ՝ խաղաղության, քանի որ դա խաղաղության չէր) պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագիր»:

Ինչպես ֆիքսեցինք, Վահագն Խաչատուրյանը ներկայանում է այնպես, կարծես Հայաստանին պատերազմն է ձեռնտու, այլ ոչ թե խաղաղությունը: Եվ սա նաեւ այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությանն ու հայտարարություններին հակադրվող են, քանի որ հենց Նիկոլ Փաշինյանն է խոսել խաղաղության դարաշրջան բացելու, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու մասին: Ստացվում է՝ ըստ Խաչատուրյանի՝ Հայաստանն է պատերազմ սկսողը եղել եւ ձգտել է այդպես կարգավորել հարցերը, այլ ոչ թե բանակցությունների միջոցով:

Իրականում Ադրբեջանը սկսեց ագրեսիան, եւ դա վաղուց հատատված իրողություն է»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:33 Փրկվել է Մալիշկա գյուղում հայտնաբերված Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ
17:43 Աշխարհը մեզ տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ․ Չեխիայի վարչապետ