Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:01 26-05-2023

Միջին վիճակագրական դատավոր է․ փաստաբանը՝ նորընտիր դատավորի մասին

ՀՀ Ազգային Ժողովը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմի դատավոր է ընտրել Ելիզավետա Դանիելյանին։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր է ընտրվել Լիզա Գրիգորյանը։

Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ թեև, օրինակ, Ելիզավետա Դանիելյանը ամենավատ դատավորներից չէ, բայց նրա մասին ոչ մի լավ բան ասել էլ չի։

«Միջին վիճակագրական հայ դատավոր է։ Առհասարակ, Վճռաբեկ դատարանի քրեական պալատում, որտեղ նա աշխատել է՝ առհասարակ որևէ մեկին դրական կողմից առանձնացնել, ցավոք, չեմ կարող , ինչո՞ւ ընտրեցին նրան, հենց դրա համար։ Ընտրեցին, որովհետև իրենց համար հասկանալի է, որ անհրաժետության դեպքում՝ այդ դատավորը չի գործի այնպես, ինչպես պարտադրում է օրենքը, վերջ, սա բավարար է նրան նշանակելու համար։

Ի տարբերություն դրա՝ այն դատավորները, որոնք տարիներ շարունակ ցույց են տվել, որ իրենք գործի գիտակ են, անկախ են, ենթարկվում են միայն օրենքին ու որևէ կերպ ստվերված չեն՝ նրանց անգամ Առաջին ատյանի դատարանից Վերաքննիչում նշանակումը տեղի չի ունենում։ Եթե որևէ մեկը առաջ է գնում, ապա բոլորը կարող են մտածել, որ դա խիստ կասկածելի է, իսկ եթե որևէ մեկին խանգարում են վերադաս ատյան տեղափոխվել՝ դա միայն դրականի մասին է խոսում տվյալ դատավորի մասին։ Եթե որևէ դատավոր իրենից իրապես ներկայացներ, այն կերպարը, որ պետք է դատավորը ներկայացնի, բնականաբար, իշխող քաղաքական ուժը նրան չէր ընտրի»։

Միաժամանակ, նա ընդգծեց, որ այդ խորհրդարանաի դեպքում «ընտրել» բառի կիրառումը այնքան էլ տեղին չէ։

«Այս խորհրդարանի դեպքում այնհայտ է, որ որևէ մեկը չի ընտրվում, այլ նշանակվում են Նիկոլ Փաշինյանի կողմից»։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել