copy image url
Ներքին Միտք 3 տարի առաջ - 11:21 25-05-2023

Վարչապետն ԱԺ ամբիոնից անասնաբուծության դասեր է տվել հայ ազգին․ Հարություն Մնացականյան

Մարքեթոլոգ, գործարար, 2017-18 թթ. գյուղնախարարարի խորհրդական Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կատարած հայտարարությանը։ Նա, մասնավորապես, գրել է․

«Այսօր, բանից պարզվեց, որ վարչապետն ԱԺ ամբիոնից անասնաբուծության դասեր էլ է տվել հայ ազգին` մեջբերելով որոշ «մասնագետների» խորհուրդները, վերջում բնութագրել, որ ցրտին չդիմացող ու նաև օրական 10 լիտրից ցածր կաթ տվող կովը կով չի, վերջ, հորդորեց ընդհանրապես չպահել այդպիսի կովեր։

Մեկը հարց տար վարչապետին, ասեր, բա խորհուրդ տվողները չե՞ն ֆայմել մի քիչ ավել խորհուրդ տային, որ ագրարայինը մարզ տեղափոխելու մտքից բացի, անհրաժեշտ է տեղի կլիմայավարժեցված նոր ցեղատեսակի կովեր, որ նման ցեղատեսակի կովերի ստանալը` էն ցրտադիմացկուն, օրը 10լ֊ից ավել կաթ տվող, բացառապես պետական գործառույթ է, որ ամբախ զամբախ փողեր մսխելու փոխարեն նորմալ սելեկցիոն աշխատանքներով զբաղվեք, երբ որ նման ցեղատեսակի կովեր ստանաք, նոր հոխորտալով մատ թափ տվեք գյուղացիների վրա, կամ հեգնել, видите ли , գեղից եկել եք քաղաք, զարգացել եք, մտածում եք` սկսել եք գյուղացուց շատ հասկանալ իր լավն ու վատը։

Եվ վերջում... նկարը կտրել եմ բոլորիս հայտնի և սիրելի «Ոսկե ցլիկը» ֆիլմից, որտեղ պատին կարգախոս է գրված` «Բարձրացնենք կովերի կաթնատվությունը, յուրաքանչյուր ֆերմերային կովից ստանալ 3000 լիտր կաթ»։

ԽՍՀՄ֊ում, երբ կային բարձր կաթնատվության կովերի սորտեր` խոլմոգորյան, կոստրոմոնյան, յարոսլավական , միևնույն է գտան մեր տարածաշրջանի համար նպատակահարմար օրը 10 լիտր կթվող կովկասյան գորշերին, որը մեր լեռնային ռելիեֆի, չորային, սակավախոտ կլիմայի համար ամենաօպտիմալ տարբերակն էր, այն էլ դե չասեմ ինչ եղավ»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը