copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:30 24-05-2023

Հայաստանը «չի կատարում» եռակողմ հայտարարություններով իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե, իբր «հայկական կողմը չի կատարում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները»։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Բայրամովն ասել է Բաքվում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նախագահ Մարգարեթ Սեդերֆելտի հետ հանդիպմանը կայացած հանդիպման ժամանակ։

Բայրամովը Սեդերֆելտին տեղեկացրել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, այդ թվում՝ հաղորդակցությունների վերականգմանն ուղղված գործողությունների վերաբերյալ։ Բացի այդ նա ուշադրություն է հրավիրել այնպիսի շարունակվող ականային սպառնալիքի վրա, ինչպես նաև Հայաստանին մեղադրել «ադրբեջանցի զինվորականների նկատմամբ դաժան վերաբերմունքի և անհայտ կորածների մասին տեղեկություն տրամադրելու վերաբերյալ»։

Սեդերֆելտը, ի պատասխան, վստահեցրել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն աշխատում է Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելու ուղղությամբ։ Վերջինս նշել է, որ իր այցի շրջանակներում եղել է նաև Արցախի Հանրապետության օկուպացված Կովսականի շրջանում և ծանոթացել է այնտեղ իրականացվող աշխատանքների հետ։

Հանդիպմանը ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները