Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:57 23-05-2023

Արայիկ Հարությունյանին ուղարկված sms-ից հետո զանգել, ասել են՝ վիզդ կկտրենք

Պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նստացույցը կառավարության շենքի մոտ շարունակվում է: Նշենք, որ նրանք անժամկետ նստացույց են հայտարարել զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով:

Վերջին օրերին տեղի ունեցածի ֆոնին Նոյեմբերյանում բնակվող մի տարեց կին՝ Անուշ տատը, լսելով տեղի ունեցածի մասին, խնդրել է իր հարևանի աղջկան՝ մեսիջ փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետևյալ բովանդակությամբ. «Փաշինյանին ասա՝ ինչպես որ 5000 հոգուն դրեցիր դագաղը, այնպես էլ քո չորսին դնես դագաղի մեջ, դու, որ այդքան դողում ես քո երեխաների վրա, մարդիկ էլ իրենց տղաների վրա էին դողում, ինչո՞ւ այդպես արեցիր»։

Աղջիկը, ով Oragir.News-ի հետ զրույցում չցանկացավ ներկայանալ, ասաց, որ իրենց հարևան տատիկի խոսքը փոխանցել է Փաշինյանի աշխատակազմի ղեկավարին։

«Ես վարչապետի աշխատակազմի ղեկավարի՝ Արայիկ Հարությունյանի հեռախոսահամարն ունեի, տատիկի խոսքը իր հեռախոսահամարին գրեցի, նույն օրը երեկոյան ժամը 23-ի կողմերը ինձ անծանոթ հեռախոսահամարից զանգ եկավ, ինչ-որ տղամարդ սպառնաց իմ վիզը կտրել։ Այդ պահին ընտանիքիս անդամները կողքիս էին, ես չուզեցի զրույցը շարունակել, քանի որ գիտեի, որ կանհանգստանան»,- ասաց մեր զրուցակիցը և հավելեց, որ հետո շատ է փորձել տարբեր ծրագրերի միջոցով պարզել, թե ում հեռախոսահամարից է եղել զանգը, բայց չի կարողացել։

Մեր զրուցակիցը նշեց, որ հաջորդ օրը վաղ առավոտյան դուրս է եկել քաղաքից, բայց հետո զանգ է ստացել տնից. «Զանգել, ասում են՝ ուր ես, քաղմասից եկել են, մեզ տարել բաժին։ Մայրիկիս տարել են, այնտեղ ահագին պահել, փորձել իմ տեղը ճշտել, որ իբր ինձ ասեն, որ նման բաներ չանեմ։ Բայց քանի որ ես գիտեի, որ այդ պահին մեր խոսակցությունը լսում էին, ասացի, լավ մամ չեմ անի ոչ մի բան, դու հանգիստ գնա տուն»։

«Ոստիկանությունը այս պահին իմ տան դռանը չոքած է, ընտանիքիս անհանգստացնում է»,- ասաց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել