Խոսք Տեսանյութ Ներքին 3 տարի առաջ - 11:53 23-05-2023

ՀՀ որևէ իշխանություն որևէ իրավունք չունի փորձել մղել Արցախը Ադրբեջանի գիրկը

«Ազատ Արցախ հայաքվե» հանրային քննարկման ժամանակ Ավետիք Չալաբյանն ասաց.

«Երեկ շատերդ ականատես եք եղել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ Նիկոլ Փաշինյանի խայտառակ հայտարարություններին, որում նա իր վրա միանձնյա պատասխանատվություն վերցրեց՝ հայտարարելով Արցխխը Ադրբեջանի մաս։

Նաև ականատես եք եղել ԱՀ-ից եկած պատասխանին, երբ որ ԱՀ ԱԺ բոլոր խմբակցբւթյուններըմիաձայն որոշում են ընդունել հայտարարություն, որիվ դատապարտել են ՀՀ դե ֆակտո իշխանությունների կողմից այդպիսը արկածախնդիր վարքագիծը և աներկբա դա անվանել են դավաճանություն։

Եվ դա իսկապես դավաճանություն է, շատ պարզ պատճառով. ՀՀ որևէ իշխանություն իրավունք չունի Արցախը ճանաչել այլ պետության, մասնավորապես, Ադրբեջանի մաս, քանի որ ԱՀ-ն անկախացել է դեռևս 1991 թվականին, սկզբից սեպտեմբերի 2-ի հայտարարությամբ, հետո դեկտեմբերի 9-ին կայացած հանրաքվեով։

Այդ ժամանակ գործող խորհրդային օրենքներով ԱՀ-ն հռչակվել է Անկախ պետություն՝ օրենքի տառին և ոգուն համապատասխան։ Այնուհետև նա իր անկախությունը և դրանից բխող իր իրավունքները պաշտպանել է մի քանի պատերազմներով՝ դիմագրավելով իրենից 50 անգամ ավելի մեծ բնակչություն ունեցող ադրբեջանական պետության մի քանի ագրեսիաների, և ագրեսիան շարունակվում է մինչև հիմա ադրբեջանական պետության կողմից։

ԱՀ-ն և իր ժողովուրդը շատ թանկ գին է վճարել, մեծ, ծանր գին է վճարել իր անկախության համար և էդ անկախությունից հրաժարվելու որևէ մտադրություն չունի և ՀՀ որևէ իշխանություն որևէ իրավունք չունի փորձել մղել Արցախը Ադրբեջանի գիրկը։

ՀՀ-ն իր ստեղծման հիմնադիր փաստաթղթով՝ 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրով հղում է կատարել ՀՀ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանների 1989 թվականի դեկտեմբերի 1-ի միասնական որոշման վրա, որով հռչակված է, այդ երկու Հանրապետությունների միավորումը որպես վերջնական նպատակ։

Մեր Սահմանադրությունը իր հերթին հենված է Անկախության հռչակագրի և այնտեղ հանրահռչակված համազգային նպատակների վրա, որինց կարևորագույն 2-ը, ԱՀ և ՀՀ վերամիավորումն է և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն է և դատապարտումն է»։

Ըստ Չալաբյանի՝ ցանկացած իշխանություն, որը փորձում է ՀՀ անունից հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից, դրանով ապօրինի գործողություն է կատարում ՀՀ սահմանադրական կարգի դեմ։

«Այս անձը փորձում է մեզ զրկել ինքնությունից, պատմական հիշողությունից, ապագայի իդեալներից՝փորձլով մեզ սարքել անդեմ, վախկոտ և ողորմելի մարդկանց մի բազմություն որը իրավունք չունի ազգ կոչվելու։ Էս իշխանությունը փորձել է նաև անելանելիության զգացում ստեղծի»։

Չալաբյանն ասաց, որ հրաժարվելով սահմանադրական պահանջներից այս իշխանությունները կամ պետք է սեփական քաղաքական ուղեգիծը հաստատեն նոր հանրաքվեով, կամ մենք նրանց էդ հանրաքվեն կպարտադրենք։

«Այսօր, այստեղ հռչակում ենք և սկսում ենք գործընթաց, որի նպատակը ի վերջո հանրաքվեն է՝ ԱՀ-ից հրաժարումը քրեականացնելու նպատակով»,- հայտարարեց Չալաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել