copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:30 22-05-2023

Նիկոլական «բեսպրեդելը» Գյումրիում. ՔՊ-ականը կրակել է քաղաքացու վրա

Գյումրին բոլոր ռեժիմների ժամանակ աչքի է ընկել իր արատավոր բարքերով, ասել է թե՝ ամեն ռեժիմ իր մերձավորների շրջանակին տվել է «դոստուպ», որ արխային ինչ ուզեն, անեն, նույնը նաև այս իշխանությունների օրոք է։ Իշխող ուժը քարտ բլանշ է տվել իր մերձակա շրջանակներին, մեղմ ասած՝ ինչ ուզում, անում են՝ քաղաքացիների վրա թքելուց մինչև կրակել։



Oragir.News-ին փոխանցել էին տեղեկություն, որ Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել Հ. Մ.-ն, ով խոշտանգվել է և ծանր վնասվածքներ է ստացել։ Շրջանառվում է ՔՊ-ական, իրեն գործարար հռչակած Մրդո (Մարտին) Թորոյանի անունը, ով քաղաքում առավել հայտնի է Տիգրան Մեծ լավաշի Մրդո անունով։



Oragir.News-ը Գյումրիի բ/կ-ի մամուլի ծառայությունից հետաքրքրվեց դեպքի առթիվ։ Ի պատասխան՝ Գյումրիի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից մեզ փոխանցեցին, որ մայիսի 20-ին Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 50-ամյա տղամարդ։ Վիրահատության ընթացքում պարզվել է, որ նա ունի աղիների հրազենային վնասվածք։ Վիրահատության ընթացքում հայտնաբերվել է գնդակը, ստացել է անհրաժեշտ բուժօգնություն, վիճակը միջին ծանրության է գնահատվում։ Այս պահին շարունակում է ստացիոնար բուժում ստանալ։ Գյումրիի բժշկական կենտրոնը այլ մանրամասներ չի հայտնում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել