copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:00 22-05-2023

Լարված իրավիճակ Ավան Առինջի գերեզմանատանը․ նռնակը պայթել է տղամարդու ձեռքում․ shamshyan.com

Այսօր՝ մայիսի 22-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ավան Առինջի գերեզմանոցում մի տղամարդ, շիրմաքարի մոտ նստած, սպառնացել է իր մոտ եղած մարտական նռնակը պայթեցնել։

30 րոպեից ավելի Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Ոստիկանության Աբովյանի բաժնի ծառայողներն այդ տղամարդու հետ բանակցություններ են վարել, որ նա չդիմեր այդ ծայրահեղ քայլի։

Տղամարդը պահանջել է, որ ոչ ոք չմոտենա իրեն, ասելով՝ եթե մոտենան, նռնակը պայթեցնելու է։

Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել է, որ տղամարդու հետ բանակցությունները արդյունք չեն տվել և նա ձեռքին փաթաթած նռնակը պայթեցրել է։

Բժիշկներն արձանագրել են նրա մահը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել