Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:15 14-07-2022

Մեղրիի մանկապարտեզը մինչև հիմա չի գործում. տհաճ անակնկալ է. Փաշինյան

«Կարևոր է արձանագրել, որ Տաթև-Լծեն ճանապարհի ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները սկսվել են, որի մասին երեկ ինձ տեղեկացրին։ Նոր ճանապարհով Տաթևի ոլորանները շրջանցող ճանապարհ է կառուցվում, որը պետք է Սիսիանի մոտակայքում Տաթևից դուրս գա դեպի մայրուղի»։ Այս մասին այսօր Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ասաց, որ այդ ուղղությամբ կարևոր անելիք կա, և հանձնարարությունները նորից տրված են։ Նա հույս ունի, որ այս թեմային նորից չի անդրադառնալու։

«2018 թվականին դեռևս, երբ Մեղրի քաղաքում խոստացել եմ Մեղրիի մանկապարտեզի շինարարությունը, որը շահագործման կհանձնվի, բայց ինձ համար դա տհաճ անակնկալ է, որ մինչև հիմա Մեղրի քաղաքում չի գործում մանկապարտեզ։ Ինձ լուսանկարներ են ուղարկել մանկապարտեզից, որտեղ պարզապես խայտառակ պատկեր է»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը
18:52 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը նույն վայրո՞ւմ են հանգստանում. համացանցը քննարկում է զույգի վերամիավորումը
13:26 Այսօր ուժեղ պտտահողմ է գրանցվել Վարդենիսում և Մարտունիում
11:06 38-ամյա վարորդը, ոչ սթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ