copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 09:36 07-10-2022

Քաղաքագետը Զելենսկու կոչերն անվանել է երրորդ համաշխարհային պատերազմի սադրանք

Քաղաքագետ Ալեքսանդր Կազակովը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` Ռուսաստանին «կանխարգելիչ միջուկային հարված» կոչը անվանել է Երրորդ համաշխարհային պատերազմի սադրանք։ Այս մասին նա հոկտեմբերի 7-ին հայտնել է «Իզվեստիային»։

Կազակովը նշել է, որ սա Կիևի կողմից առաջին սադրանքը չէ։ Նախորդ անգամ նման սադրանք եղավ, երբ Ուկրաինան հայտարարեց, որ արագացված կարգով դիմում է ՆԱՏՕ-ին։

«Զելենսկու կոչը կարելի է գնահատել որպես երրորդ համաշխարհային պատերազմի սադրանք։ Այս կարգի նախորդ համաշխարհային սադրանքն այն էր, երբ Ուկրաինան առաջարկեց արագացված մուտք գործել ՆԱՏՕ»,- ասել է Կազակովը։

Քաղաքագետը հավելել է, որ Կիևը, ինչպես նաև Վարշավան և Բալթյան երկրները պատրաստ են մեծ պատերազմ հրահրել Եվրոպայում, քանի որ Զելենսկին հասկանում է, որ Ուկրաինան չի կանգնի Ռուսաստանի դեմ։

«Զելենսկին գիտի իր կործանման մասին, որովհետև կարելի է դիմակայել մեկ ամիս, կես տարի, մեկ տարի, մեկուկես տարի, բայց ռուսական հատուկ գործողության արդյունքը պարզ է բոլոր սթափ մտածող մարդկանց և՛ Արևմուտքում, և՛ Արևելքում։ Զելենսկին նույնպես դա հասկանում է, նրան բացատրում են արևմտյան գործընկերները. «Ինչքան կարող ես, դիմադրիր, միևնույն է, կկորցնես»»,- ամփոփեց քաղաքագետը։

Հոկտեմբերի 6-ի նախօրեին Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել «կանխարգելիչ» հարվածներ հասցնել Ռուսաստանին։ Նրա խոսքով՝ միայն այս կերպ կարելի է բացառել Ռուսաստանի Դաշնության կողմից միջուկային զենքի կիրառման հնարավորությունը։ Ընդ որում, Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ այս տեսակի զենքի կիրառման մասին ենթադրությունները կեղծ են։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ