copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:01 21-05-2023

Երևանի Ոստիկանության քրեական հետախույզներն իրականացրել են «Վարտիքդ թաքստոց չի դառնա» օպերացիան. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 11-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները իրականացրել են «Վարտիքդ թաքստոց չի դառնա» օպերացիան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Toyota մակնիշի ավտոմեքենայում գտնվողների մոտ ապօրինի զենք, զինամթերք կա։

Այդ օրը, ժամը 14։10-ի սահմաններում քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ են ստանում, թե որտեղ է գտնվում նշված ավտոմեքենան և մեկնում են նշված վայր։ Ու արդեն Մուրացան և Ռոստովյան փողոցների խաչմերուկից զենք, զինամթերք պահելու կասկածանքով քրեական հետախուզության օպերլիազորները բռնում և Ոստիկանության Էրեբունու բաժին են ներկայացնում նշված անձնաց, իսկ Toyota մակնիշի ավտոմենքենան էլ տեղափոխվում է Ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Արդեն Ոստիկանության Էրեբունու բաժնում անձնական զննությամբ Ն․ Հակոբյանի մոտ հայտնաբերվում է 5.6 մմ տ/չ «GO 44420» գործարանային համարի «Վալտեր Պ22» տիպի ատրճանակ և ծալովի դանակ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ատրճանակը հայտանբերվել է վարտիքի մեջ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից